երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵԱ․ Հայաստանի թիմը վերջին տուրում հաղթեց ռումինացիներին և գրավեց երրորդ տեղը

ԵԱ․ Հայաստանի թիմը վերջին տուրում հաղթեց ռումինացիներին և գրավեց երրորդ տեղը

Ռումինիայում ավարտված շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Էմին Օհանյանն ու Ալեքս Սահակյանը հաղթանակ տարան, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Էրիկ Չաքրյանը վաստակեցին կեսական միավոր։

Հայաստանի թիմը 10 միավորով գրավեց երրորդ տեղը։ Չեմպիոն դարձավ Լեհաստանի հավաքականը՝ 12 միավոր։ Երկրորդը Իսրայելի առաջին թիմն է՝ 11 միավոր։

  • Կիսվել: