երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵԱ․ Հայաստանի չորս բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

ԵԱ․ Հայաստանի չորս բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել է, որ Եվրոպայի առաջնությունում 4 բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ։

Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը հաղթել է ռումինացի մրցակցին։

Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը հաղթել է բուլղարացի մրցակցին:

52 կգ քաշային Արեն Խառատյանը հաղթել է գերմանացի Դանիել Դիսենդորֆին։

Եզրափակիչի 4-րդ ուղեգիրը նվաճել է 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը, որը հաղթել է տանտերերի` Ռումինիայի ներկայացուցչին։

 

  • Կիսվել: