շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ

ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ

Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ բաժանում է 3-11-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է՝ 8,5 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բելգիացի Դանիել Դարդհան ունի 8 միավոր։

Արամ Հակոբյանն ու Էրիկ Գասպարյանը վաստակել են 7-ական միավոր եւ բաժանում են 12-27-րդ տեղերը։

Էմին Օհանյանն ունի 6,5 միավոր եւ բաժանում է 28-61-րդ տեղերը։ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Երիցյանը վաստակել են 6-ական միավոր եւ բաժանում են 62-116-րդ տեղերը։

  • Կիսվել: