հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱ-Երևան. Մեկնարկում են եզրափակիչները. Հայաստանն ունի երեք մասնակից

ԵԱ-Երևան. Մեկնարկում են եզրափակիչները. Հայաստանն ունի երեք մասնակից

Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:

 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային 7-րդ օրը կկայանան եզրափակիչի մենամարտերը: 13 քաշային կարգերում Հայաստանն ունի երեք քաշային կարգերում ոսկու համար պայքարող բռնցքամարտիկներ: Ամենաշատ մասնակից եզրափակիչում ունեն Վրաստանը և Իսպանիան` 4-ական բռնցքամարտիկ:

Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կմրցի Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուռոյի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը եզրափակիչում Ֆրանսիայից Լունես Համրաուն է:

Իսկ 86 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանի հակառակորդը Վրաստանից Գեորգի Կուշինաշվիլին է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները կմեկնարկեն 17:00-ին:

  • Կիսվել: