շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱ. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխրահի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը (97 կգ) քառորդ եզրափակիչում մրցեց Հոլանդիայի ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի հետ եւ հաղթեց 8:3 հաշվով:

Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց Արթուր Ալեքսանյանին:

Նիդերլանդների ներկայացուցիչին հաջողվեց գլորել օլիմպիական չեմպիոնին: Երկրորդ մրցափուլում վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ Ալեքսանյանը եւ երեք գլորումով հաշիվը դարձրեց 7:3: Գոտեմարտի ավարտին Եվրոպայի 6-ակի եւ գործող չեմպիոնը եւս մեկ միավոր ավելացրեց իր հաշվին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ թուրք Բեյտուլա Կաիսդագինի նկատմամբ:

  • Կիսվել: