հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դուք ընկերներ եք և հաջողությամբ կործանել եք Ֆեդերացիան. Բաղդասարյանը՝ Նիկողոսյանին

Դուք ընկերներ եք և հաջողությամբ կործանել եք Ֆեդերացիան. Բաղդասարյանը՝ Նիկողոսյանին

ՀՖՖ-ն այսօր հրապարակել է ֆեդերացիայի նախագահի թեկնածուների անունները. նրոնց թվում է նաև փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Սուրեն Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ, դիմելով ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, հարցրեց, թե ինչու Մելիքբեկյանը չի մասնակցում լրագրողների հետ հանդիպմանը. «Դուք հարազատ ընկերներ եք ու, ըստ էության, այս մեկ տարվա ընթացքում դուք եք ղեկավարել ֆեդերացիան և հաջողությամբ կործանել այն: Ի՞նչ բարոյական իրավունքով է Մելիքբեկյանն իր թեկնածությունը դրել»:

Բաղդասարյանը նշեց, որ անցյալ տարի Մելիքբեկյանը գործկոմի նախագահ է դարձել ու ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվել «Զվարթնոց» ՖԱ-ի կողմից, որն այսօր ֆեյք են անվանվում: «Արդյոք պարոն Մելիքբեկյանը նու՞յնպես ֆեյք է համարվում»,-հարցրեց նա:

 «Դուք եք այդ արտահայտությունն արել, դուք մտածեք, թե ովքեր են ֆեյք»,-ի պատասխան՝ ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

Բաղդասարյանն ասաց. «Ընտրարշավի ժամանակ դեռ շատ բաներ կպարզաբանվեն, երկուսիդ ու հատկապես Մելիքբեկյանի կերպարը ջրի երես դուրս կգա: Նա ի՞նչ բարոյական իրավունքով է ուզում ղեկավարել ֆեդերացիան»:

Նիկողոսյանը նշեց, որ Բաղդասարյանի հայտարարություններն ի գիտություն կընդունի, սակայն չի պատասխանի հարցերին:

  • Կիսվել: