շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

Հունիսի 16-22-ը Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) կկայանան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի (փլեյ օֆֆ) մրցումները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերն անցկացվում են երկու տարիքային խմբում՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)։

Մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի յուրաքանչյուր տարիքային խմբում՝ 16 թիմերի միջև:

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Ժամանակացույցը կցվում է:

  • Կիսվել: