հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դին Լիժենը շատ արագ հավասարեցրեց հաշիվը. շախմատի թագի համար

Դին Լիժենը շատ արագ հավասարեցրեց հաշիվը. շախմատի թագի համար

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում այսօր կայացած 6-րդ պարտիան կրկին արդյունավետ ստացվեց: Սպիտակներով հանդես եկող չինացի Դին Լիրենը հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն:

Երկու կողմերն էլ արագ խաղարկեցին պարտիայի սկիզբը: 20-րդ քայլին Դին Լիժենն առաջարկեց փոխանակել թագուհիները, սակայն սևերը հրաժարվեցին: Դրանից հետո սպիտակները դիրքային առավելություն ստացան և այն բաց չթողեցին մինչև հաղթական 44-րդ քայլը:

Այդպիսով, չինացի գրոսմայստերը երեկ կրած պարտությունից հետո շատ արագ հաղթանակ տոնեց և վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 3:3: Հաջորդ՝ 7-րդ տուրը, տեղի կունենա ապրիլի 18-ին

  • Կիսվել: