հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դավիթ Խուրցիձեն վերադարձավ «Ալաշկերտ»

Դավիթ Խուրցիձեն վերադարձավ «Ալաշկերտ»

«Ալաշկերտ» է վերադարձել կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ավարտված մրցաշրջանը 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է «Ուրարտուի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր

2021/2022 մրցաշրջանը Խուրցիձեն հաջողությամբ անցկացրել է «Ալաշկերտի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և թիմի կազմում նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր

Նախկինում փորձառու կիսապաշտպանը հանդես է եկել Քութաիսիի «Տորպեդոյում», Պերմի «Ամկարում», Մոսկվայի և Երևանի «Արարատում»։

  • Կիսվել: