երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային հերթական օրը պայքարաի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Դավիթը պոկում վարժությունում բարձրացրած 160 կգ արդյունքով դարձավ նաև վարժության հաղթող և նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հովհաննիսյանը հրում վարժությունում 206 կգ արդյունքով երրորդն էր։

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, որը ձախողեց միայն վերջին՝ 6-րդ մոտեցումը։ Արան երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք։

Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմա Դուշենը, որը գրանցեց 370 կգ արդյունք։ Դուշենը 210 կգ-ով դարձավ հրում վարժության հաղթող, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: