ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․ Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին

Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․ Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեին Զինեդին Զիդանի մասին խոսքերի համար։

Զիդանը համարվում էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու, սակայն թիմի ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը երկարաձգեց պայմանագիրը։

Մեկնաբանելով Զիդանի հնարավոր նշանակումը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ Լե Գրեն ասել է, որ իրեն դա չի հետաքրքրում։ Ավելին, այն հարցին, թե արդյոք նրանց միջև հեռախոսազրույց է եղել, Լե Գրեն պատասխանել է, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե Զիդանը զանգահարի։

Լե Գրեյի խոսքերին Մբապեն արձագանքել է անմիջապես՝ գրելով. «Զիդանը Ֆրանսիան է.․․ Դա լեգենդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է…»:

  • Կիսվել: