Ցմահ որակազրկում․ Բրազիլիայի հավաքականի խաղացողը կարող է այլևս ֆուտբոլ չխաղալ
«Վեստ Հեմի» բրազիլացի կիսապաշտպն Լուկաս Պակետային ցմահ որակազրկում է սպառնում, հայտնում է Sky Sports-ը, փոխանցում է armsport.am-ը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան բրազիլացուն մեղադրում է բուքմեյքերական խաղադրույքների կանոնները խախտելու մեջ։ Նշվում է, որ Պակետան, իբր, միտումնավոր դեղին քարտեր է ստացել 2022 թվականի նոյեմբերից հետո կայացած «Լեսթերի», «Աստոն Վիլայի», «Լիդսի» և «Բորնմութի» դեմ խաղերում։
Բացի այդ, կիսապաշտպանը մեղադրվում է հետաքննության պահանջները չկատարելու երկու հոդվածներով: Եթե մեղավոր ճանաչվի, նրան ցմահ որակազրկում է սպառնում ֆուտբոլից:
27-ամյա խաղացողի գործով լսումները կսկսվեն այս ամսվա վերջին և կտևեն երեք շաբաթ: