ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՉԼ փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները հայտնի են

ՉԼ փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները հայտնի են

Ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրը, որի արդյունքներով հայտնի են դարձել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի բոլոր 16 մասնակիցները։

Խմբերից առաջին տեղով 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Նապոլին», «Պորտուն», «Բավարիան», «Տոտենհեմը», «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Բենֆիկան»։ Երկրորդ տեղով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Լիվերպուլը», «Բրյուգեն», «Ինտերը», «Այնտրախտը», «Միլանը», «ՌԲ Լայպցիգը», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ը։

Այսպիսով` 1/8 եզրափակչում ամենաշատ ներկայացուցիչները կունենան Գերմանիան («Բավարիա», «Այնտարխտ-Ֆրանկֆուրտ» , «ՌԲ Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ») և Անգլիան («Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ»). Այս փուլում 3 ներկայացուցիչ կունենա Իտալիան («Նապոլի», «Ինտեր», «Միլան»), երկուսը՝ Պորտուգալիան («Բենֆիկա», «Պորտու»), մեկական ներկայացուցիչ էլ կունենա Իսպանիան, Բելգիան և Ֆրանսիան։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ 1/8 եզրափակչի խաղերը նախատեսված են փետրվարի 14-ին, 15-ին և 21-ին, 22-ին և մարտի 7-ին, 8-ին ու 14-ին, 15-ին։

  • Կիսվել: