ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ՉԼ․ «Նոան» ոչ ոքի խաղաց «Բուդուչնոստի» հետ եւ դուրս եկավ հաջորդ փուլ

ՉԼ․ «Նոան» ոչ ոքի խաղաց «Բուդուչնոստի» հետ եւ դուրս եկավ հաջորդ փուլ

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Պոդգորիցայում հյուրընկալվեց Չեռնոգորիայի «Բուդուչնոստին» եւ բաց թողեց հաղթանակը ընթացքում 2:0 հաշվով առավելությունից հետո։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը։

17-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացեց «Բուդուչնոստի» չեռնոգորիացի հարձակվող Իվան Բուլատովիչը։

29-րդ րոպեին «Նոայի» առավելությունը կրկնապատկեց խորվաթ կիսապաշտպան Ալեն Գրգիչը։

68-րդ րոպեին «Բուդուչնոստից» աչքի ընկավ չեռնոգորիացի հարձակվող Իգոր Իվանովիչը։

89-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը չկարողացավ արդյունավետ իրացնել երեւանյան թիմի բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։

Ավելացված առաջին րոպեին դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց չեռնոգորիացի կիսապաշտպան Պետար Գրբիչը։

Առաջին խաղում «Նոան» առավելության էր հասել 1:0 հաշվով։

Որակավորման երկրորդ փուլում «Նոան» կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։

  • Կիսվել: