շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Չեմպիոնների լիգայի եզրափակչում ելույթ կունենա հանրահայտ ռոք խումբը

Չեմպիոնների լիգայի եզրափակչում ելույթ կունենա հանրահայտ ռոք խումբը

Ամերիկյան հանրահայտ Linkin Park ռոք խումբը ելույթ կունենա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի վճռորոշ խաղը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։

Նշվում է, որ խումբը գրել և ձայնագրել է նոր ռեմիքս՝ համատեղելով իրենց խորհրդանշական ռիֆերը Չեմպիոնների լիգային բնորոշ տեսարանների և հնչյունների հետ, որը կներկայացվի եզրափակչի շոուի ժամանակ։

Հիշեցնենք, որ մրցաշարի վճռորոշ խաղը կկայանա մայիսի 31-ին, Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: