երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չավին ողջունել է Զախարյանի տեղափոխությունն Իսպանիա

Չավին ողջունել է Զախարյանի տեղափոխությունն Իսպանիա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ողջունել է հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի տեղափոխությունն Իսպանիա։

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»։ «Բարև, Արսեն։ Ինչպե՞ս ես, ընկերս։ Հուսով եմ, լավ ես։ Հույս ունեմ մի օր քեզ տեսնել «Բարսելոնայում»։ Ամենայն բարիք ու հաջողություն եմ ցանկանում»,- ասել է Չավին տեսաուղերձով։

Ֆուտբոլիստը հունվարին կատոլանական ակումբի թիրախներից է եղել։ Իսպանացի մարզիչը դեռ հետաքրքրված է Զախարյանի՝ «Կամպ Նոու» տեղափոխվելով։

 

  • Կիսվել: