հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Ցավոք, դեռ զգում եմ «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի հետեւանքները․ Կարեն Խաչանով

Ցավոք, դեռ զգում եմ «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի հետեւանքները․ Կարեն Խաչանով

Աշխարհի 10-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվելիք ATP 500 շարքի մրցաշարի մասնակցությունից հրաժարվելը։

«Ափսոսանքով պետք է հայտարարեմ, որ ստիպված եմ այս տարի հրաժարվել Հալեի մրցաշարին մասնակցելուց։ Այս մրցաշարը ամենասիրելիներիցս է։

Ցավոք, դեռ զգում եմ «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի հետեւանքները։ Թիմով աշխատանք էինք տանում ժամանակին կորտ վերադառնալու համար, բայց չստացվեց։

Ես կշարունակեմ համառ աշխատանքը, որպեսզի պատրաստ լինեմ Ուիմբլդոնի մրցաշարին»,- գրել է հայ թենիսիստը։

Հալեի մրցաշարը կանցկացվի հունիսի 19-25-ը։ Ուիմբլդոնի մրցաշարը կմեկնարկի հուլիսի 3-ին։

  • Կիսվել: