երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին․ Ըմբշամարտի ԱԱ

Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին․ Ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մուրադ Մամադովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Նա կիսաեզրափակիչում կհանդիպի Ճապոնիան ներկայացնող Կենիշիրո Ֆումիտային:

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանին 1/8 եզրափակիչում հաղթած ղազախ ըմբիշ Աիդոս Սուլթանժալին 1/4 եզրափակիչում 7-1 հաշվով առավելության հասավ չինացի Լիժու Չաոյի նկատմամբ:

  • Կիսվել: