ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի քառորդ եզրափակիչ

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի քառորդ եզրափակիչ

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճել է ¼եզրափակիչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

«Մեր մարզուհին համառ պայքարում կամային հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո մեր մարզուհին հավաքվեց ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը: Ավելի վաղ ¼ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորագրության մեջ:

  • Կիսվել: