երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բռնցքամարտի ընտրանին Լիտվայի և Իսրայելի հավաքականների հետ համատեղ հավաք է անցկացնում

Բռնցքամարտի ընտրանին Լիտվայի և Իսրայելի հավաքականների հետ համատեղ հավաք է անցկացնում

 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Այս հավաքը Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի համար նախավերջինն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։
 

Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Երևանում մայիսի 21-31-ը:

  • Կիսվել: