չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանի թիմը 2 ոսկե և 7 արծաթե մեդալ նվաճեց

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանի թիմը 2 ոսկե և 7 արծաթե մեդալ նվաճեց

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե և 7 արծաթե մեդալով է ավարտել իր ելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի թիմի վերջին երեք արծաթե մեդալները նվաճել են Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ)։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը հռչակվել էին պատանեկան ԵԱ-ի հաղթողներ, իսկ 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը , 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանն ու 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը նվաճել էին արծաթե մեդալները։

 

  • Կիսվել: