շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը ադրբեջանցի մրցակցին հաղթած հայ մարզիկը բրոնզե մեդալ է ապահովել

Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը ադրբեջանցի մրցակցին հաղթած հայ մարզիկը բրոնզե մեդալ է ապահովել

Թուրքիայում Հայաստանն ապահովեց 3-րդ մեդալը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա առաջին իսկ մենամարտը հաղթական է եղել Հայաստանի համար։

1/4 եզրափակիչ մենամարտում ռինգ է դուրս եկել 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը և հաղթել Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկուն։   Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանը տեխնիկապես և տակտիկապես գրագետ մենամարտ է անցկացրել և ոչ մի շանս չի տվել մրցակցին։ Արդյունքում 5։0 հաշվով Դովլաթբեկյանը ոչ միայն նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր, այլև ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից որտեղ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին։

  • Կիսվել: