հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Աղվան Ալեքսանյանը եզրափակչում է, Արմեն Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Աղվան Ալեքսանյանը եզրափակչում է, Արմեն Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը հիանալի հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժերն է չափել Ռումինիայի ներկայացուցչի հետ և 5:0 բացահայտ առավելությամբ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր է դարձել 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը: Նա կիսաեզրափակչում ուժերը չափել է Իտալիայի ներկայացուցչի հետ և 3-4 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ արժանանալով բրոնզե մեդալին:

 

  • Կիսվել: