կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի 4-րդ մեդալը

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի 4-րդ մեդալը

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել ու ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաև 71 կգ քաշային Արման Միսկարյանը։ Նա առաջին ռաունդում 3 անգամ նոկդաունի ենթարկեց չեխ մրցակցին և մրցավարը դադարեցրեց մենամարտը` գրանցելով տեխնիկական նոկաուտ։

Այսօր հաղթանակ էր տարել 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը: Հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել էստոնացու նկատմամբ:

Կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որն առավելության է հասել Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ:

Բրոնզե մեդալ էր ապահովել նաև 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանի նկատմամբ:

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ:

 

  • Կիսվել: