հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բռնցքամարտի ԵԱ․ Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ

Բռնցքամարտի ԵԱ․ Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միխալեկի հետ, հայտնում է Armsport.am-ը։

Նարեկը ժամանակից շուտ հաղթանակ տարավ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի մեկնարկում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Անգլիայի ներկայացուցչի նկատմամբ, Գուրգեն Մադոյանը հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը՝ բոսնիացի Յուրայ Սոլիդային։

  • Կիսվել: