ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բռնցքամարտի ԵԱ. Այսօր պայքարը սկսում են Բաչկովն ու Չալոյանը

Բռնցքամարտի ԵԱ. Այսօր պայքարը սկսում են Բաչկովն ու Չալոյանը

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պայքարը կսկսի 1/8 երզափակչից, որտեղ կմենամարտի Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի հետ, փոխանցում է armsport-ը։
 
Աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ:
 
67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն էլ մեկնարկային մենամարտում ուժերը կչափի ֆինն Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ:
 
Մեր երեք բռնցքամարտիկներն էլ հանդես կգան ցերեկային մրցահերթում: Մենամարտերի մեկնարկը՝ 14:00-ից է:
 
Երեկոյան շրջափուլում մեկ ներկայացուցիչ կունենանք: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակիչում կմենամարտի կլինի սլովակ Միխալեկ Դավիդի հետ: Մենամարտերի մեկնարկը 18:00-ից է:

  • Կիսվել: