կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բրազիլացի կիսապաշտպանը միացել է «Ուրարտու»-ին

Բրազիլացի կիսապաշտպանը միացել է «Ուրարտու»-ին

 Երևանի  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը  պայմանագիր էստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էդուարդոն հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Ա-ն ներկայացնող «Ֆլումինենսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էշտորիլ», «Սպորտինգ Բրագա» թիմերում, վերջինից էլ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։ «Սպորտինգ Բրագայի» կազմում 2020/21 մրցաշրջանում նա դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։

  • Կիսվել: