կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոլորը ցանկանում են հաղթել Արգենտինային․ Մեսսի

Բոլորը ցանկանում են հաղթել Արգենտինային․ Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջին տուրում Էկվադորի նկատմամբ տարած հաղթանակի մասին, փոխանցում է ArmSport.am-ը։

«Մենք գիտենք, որ որակավորման փուլում մեզ բարդ խաղեր են սպասվում: Էկվադորը շատ լավ խաղացողներ ունի, նրանք գիտեն, թե ինչ են անում, և ֆիզիկապես շատ լավ են։ Շատ բարդ խաղ էր, այդ թվում՝ ֆիզիկապես։ Ես մի քիչ հոգնած եմ, բայց ինձ լավ եմ զգում։

Վերջերս մենք դարձանք աշխարհի չեմպիոն, բայց պետք է շարունակենք պայքարն ու պատրաստվենք աշխարհի հաջորդ առաջնությանը։ Բոլորը ցանկանում են հաղթել Արգենտինային, իսկ հիմա, երբ մենք չեմպիոն ենք դարձել, նրանց մոտիվացիան կրկնապատկվել է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Մեսսին՝ տուգանայինից կատարած հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

 

  • Կիսվել: