Բոլոր մեդալների ընդհանուր հաշվարկով՝ առաջատարն ենք, մեդալային հաշվարկում՝ երրորդը․ մեր մարզիկների արդյունքները ծանրամարտի ԵԱ-ում
Հայաստանի ներկայացուցիչները 10 մեծ մեդալ են նվաճել Մոլդովայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ 2 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե։ Մեր մարզիկները նվաճել են ընդհանուր 27 փոքր մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե, գրում է armsport.am-ը:
Բոլոր մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանն առաջատարն է ԵԱ-ում, իսկ ոսկե մեդալների քանակով՝ երրորդը։
Մեր հավաքականն առաջատարն է մեծ մեդալների ընդհանուր հաշվարկում՝ 10 մեդալ․
Առաջատարն ենք նաև մեծ և փոքր մեդալների ընդհանուր հաշվարկում՝ 27 մեդալ։
Իսկ ահա հավաքականների վարկանիշում երրորդն ենք՝ նվաճելով երկու ոսկե մեդալ մրցաշարում։ Ոսկե մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: