երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Բերեզովսկին մեկնաբանել է Հարությունյանի հունգարական ակումբ տեղափոխությունը

Բերեզովսկին մեկնաբանել է Հարությունյանի հունգարական ակումբ տեղափոխությունը

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ազգային ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանի տեղափոխությունը հունգարական «Պուշկաշ Ակադեմիա», գրում է armsport.am-ը:

«Կարծում եմ, որ Գեորգին աճի հեռանկար ունի։ Նա մեծ պոտենցիալ ունի, և ինձ թվում է, որ հունգարական ակումբը պարզապես ցատկահարթակ է ավելի հայտնի ակումբներ տեղափոխվելու համար»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Նշենք, որ Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականի գարնանը և ազգային թիմի կազմում անցկացրել 20 հանդիպում։

Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։

 

  • Կիսվել: