ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ստեղծվեց առաջին նախընտրական դաշինքը, այն կպաշտպանի Արայիկ Հարությունյանի թեկնածությունը

Արցախում ստեղծվեց առաջին նախընտրական դաշինքը, այն կպաշտպանի Արայիկ Հարությունյանի թեկնածությունը

Արցախյան «Ազատ Հայրենիք» և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները այսօր միավորվեցին մեկ դաշինքում։

Դաշինքը առաջիկա նախագահական ընտրություններին կսատարի «Ազատ Հայրենիքի» նախագահ Արայիկ Հարությունյանին։ Խորհրդարանական ընտրություններում դաշիքը հանդես կգա միասնական ցուցակով։

Այս առնչությամբ արդեն նորաստեղծ դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ «Կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալը նոր քաղաքական կերպարներ կբերի ասպարեզ՝ միաժամանակ երիտասարդության ներուժն ի սպաս դնելով Արցախի հզորացմանը եւ դրանով առավել արդյունավետ դարձնելով մեր համատեղ աշխատանքը»:

Ըստ InfoPort-ի աղբյուրների նորաստեղծ դաշինքին շուտով կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։

 

  • Կիսվել: