շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը Ամանորի առաջին օրը անց է կացրել առաջնագծի այն հատվածում, որտեղ 1994թ.-ին ինքն էլ է կռվել

Արայիկ Հարությունյանը Ամանորի առաջին օրը անց է կացրել առաջնագծի այն հատվածում, որտեղ 1994թ.-ին ինքն էլ է կռվել

Արցախյան "Ազատ Հայրենիք" կուսակցության նաղագահ Արայիկ Հարությունյանը Ամանորի առաջին օրը անց է կացրել առաջնագծի այն հատվածում, որտեղ 1994թ.-ին ինքն էլ է կռվել։ 

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․    

"Աշխարհի ժողովուրդների մեջ գուցե մենք այն եզակիններից ենք, որ Ամանորին ամենաշատն է խաղաղություն բարեմաղթում: Ոչ թե որովհետև վախենում ենք պատերազմից, այլ քանի որ յուրաքանչյուր մարդկային կորուստ մեզ համար ավելին է, քան բազմաթիվ այլ հաջողություններ:

Այդ խորհրդով էլ սկսել եմ տարվա առաջին օրը՝ Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ այցելելով լեգենդար դարձած 116 մարտական դիրք, որտեղ 1994թ.-ի մայիսի 12-ին մարտական ընկերներիս հետ տևական պատերազմից հետո դիմավորել ենք Խաղաղությունը: Կենտրոնական պաշտպանական շրջանի (ЦОР) կազմում նույն թվականի մայիսի 10-ին իմ համեստ մասնակցությունն եմ ունեցել նաև տարածքում գտնվող Մարտակերտի շրջանի նախկին Սեյսուլան գյուղի ազատագրման գործողությանը: Իսկ այդ հատվածում գտնվող մարտական դիրքերի տեղակայման ամբողջ աշխատանքին պատիվ եմ ունեցել մասնակցելու:

Հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ին թշնամու հետ անհավասար մարտում իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Քյարամ Սլոյանի և Ռոբերտ Աբաջյանի հիշատակին, շնորհավորել դիրքապահ տղաների Ամանորը, ծանոթացել նաև ծառայության պայմաններին:

Դիրքում կանգնած հայ զինվորն այսօր անսասան է առավել, քան երբևէ, նրա` խաղաղություն պահող ու պարտադրող կերպարն անխոցելի է: Իսկ մեր խնդիրը թիկունքն ավելի զորացնելն է:

Շնորհավո՛ր Նոր տարիդ, հա՛յ զինվոր..."։

 

 
 
 

  • Կիսվել: