կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բերեզովսկին մասնակցել է լեգենդների հանդիպմանը Կակայի, Ռիվալդոյի, Բատիստուտայի և այլ աստղերի ​​հետ

Բերեզովսկին մասնակցել է լեգենդների հանդիպմանը Կակայի, Ռիվալդոյի, Բատիստուտայի և այլ աստղերի ​​հետ

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին Չինաստանի Ուհան քաղաքում մասնակցել է լեգենդների հանդիպմանը։

Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աստղերի թիմերը հանդիպել են Ուհանում կայացած բարեգործական հանդիպմանը: Ռոման Բերեզովսկին պաշտպանել է Եվրոպայի թիմի դարպասը և օգնել է իր թիմին հաղթել 11 մետրանոց հարվածաշարում: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 5-5 հաշվով։

Եվրոպական աստղերի թիմում ընդգրկված էին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ռոման Բերեզովսկին, Մարկո Մատերացին, Ռոբերտո Բաջոն, Լուիշ Ֆիգուն, Ֆրանչեսկո Տոտտին, Կլարենս Զեդորֆը, Գեորգիոս Կարագունիսը, Քրիստիան Պանուչին և այլք:

Հարավային Ամերիկայի հավաքականի կազմում հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Կական, Ռիվալդոն, Գաբրիել Բատիստուտան, Իվան Կորդոբան, Անտոնիո Վալենսիան, Ադրիանոն, Ջովանի Օլիվեյրան և այլք։

Հանդիպումը կայացել է նոյեմբերի 26-ին:

  • Կիսվել: