հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բեքհեմը ծաղրել է որդուն Արսենալի՝ Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությունից հետո

Բեքհեմը ծաղրել է որդուն Արսենալի՝ Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությունից հետո

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը սոցիալական ցանցերում հումորային գրառմամբ դիմել է որդուն՝ Ռոմեոյին, որը Լոնդոնի «Արսենալի» երկրպագու է, գրում է armsport.am-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «զինագործների» կրած ցավալի պարտությունից հետո. նախօրեին «Արսենալը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

​«Դու լա՞վ ես, Ռոմեո»,- գրել է Բեքհեմը՝ կից հրապարակելով իր արխիվային լուսանկարը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։

​Ռոմեո Բեքհեմը անպատասխան չի թողել հոր կատակը։ Ի պատասխան՝ նա հրապարակել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակը՝ մատնանշելով թիմերի միջև առկա միավորների զգալի տարբերությունը և կոչ արել հորը «չմեծամտանալ»:

​Նշենք, որ առաջնության լավագույն քառյակն այս պահին ունի հետևյալ տեսքը. առաջատարը «Արսենալն» է (50 միավոր), նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» և «Ասթոն Վիլան» (46-ական միավոր), իսկ լավագույն քառյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը» (38 միավոր):

Հիշեցնենք, որ Դևիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 394 հանդիպում՝ դառնալով 85 գոլի հեղինակ։

  • Կիսվել: