հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բելինգհեմը հայտարարություն է արել վիրահատությունից հետո

Բելինգհեմը հայտարարություն է արել վիրահատությունից հետո

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել ուսի խնդիրների պատճառով, գրում է armsport.am-ը:

Անգլիացի ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկար հիվանդանոցից՝ կից գրառմամբ.

«Շնորհակալ եմ Էնդրյու Ուոլեսին, Սյուզան Ալեքսանդերին, նրանց թիմին և կլինիկայի բոլոր աշխատակիցներին՝ վիրահատության և ջերմ ընդունելության համար։ Շնորհակալ եմ նաև Իվան Օրտեգային և դոկտոր Լեյեսին, որոնք եկան ինձ աջակցելու։ Եվ վերջապես, շնորհակալություն բոլորին՝ բարեմաղթանքների և ջերմ խոսքերի համար։ Վերականգնման գործընթացը սկսվել է, շուտով կհանդիպենք»։

Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Բելինգհեմի վերականգնումը կտևի 10-ից 12 շաբաթ։ Այդպիսով, «Ռեալ Մադրիդը» ստիպված կլինի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային հատվածն անցկացնել առանց անգլիացի ֆուտբոլիստի։

 

  • Կիսվել: