Բելգիայի հավաքականը հաղթեց Ռումինիային
Եվրո-2024-ի շրջանակում կայացավ խմբային փուլի երկրորդ տուրի վերջին՝ Բելգիա-Ռումինիա հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց բելգիացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Դոմենիկո Տեդեսկոյի թիմի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկավ Յուրի Տիլեմանսը, իսկ երկրորդում՝ Կևին դե Բրույնեն։
Երկրորդ տուրից հետո Բելգիան, Ռումինիան, Ուկրաինան և Սլովակիան վաստակել են երեքական միավոր։