չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բայրամյան. Ինձ հետ Սպերցյանը հեշտությամբ կարող էր քաղցրավենիք ուտել, իսկ Հենրիխի հետ առաջին ընթրիքի ժամանակ իրեն աղցան լցրեց

Բայրամյան. Ինձ հետ Սպերցյանը հեշտությամբ կարող էր քաղցրավենիք ուտել, իսկ Հենրիխի հետ առաջին ընթրիքի ժամանակ իրեն աղցան լցրեց

«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ քաղցրավենիքի հանդեպ սիրո մասին, փոխանցում է Armsport.am-ը։

– Սպերցյանն ու Մխիթարյանն այնքան էլ երկար ժամանակ չանցկացրին հավաքականում: Ինչպիսի՞ն էին նրանց հարաբերությունները:

– Էդիկը մեծ հարգանքով է վերաբերվում Հենրիխին։ Երբ Սպերցյանը առաջին անգամ եկավ հավաքական, իմ և մյուս տղաների ներկայությամբ հեշտությամբ քաղցրավենիք էր ուտում։ Հենրիխն այդ հավաքին հասավ մի փոքր ուշ, քան մյուսները։ Եվ Հենրիխի հետ առաջին ընթրիքի ժամանակ՝ Սպերցյանն իրեն մեկ ափսե աղցան լցրեց: Մենք բոլորս ծիծաղեցինք. նա երբեք աղցան չէր ուտում, բայց այստեղ՝ Հենրիխի հետ, որոշեց աղցան վերցնել (ծիծաղում է):

  • Կիսվել: