հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բասկետբոլի Հայաստանի 4 հավաքական կմասնակցի ԵԱ-ին

Բասկետբոլի Հայաստանի 4 հավաքական կմասնակցի ԵԱ-ին

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 և մինչեւ 18 տարեկան տղաների և աղջիկների Հայաստանի հավաքականները հաջորդ տարի կմասնակցեն Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստում, որը վարել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Հայտ կներկայացվի Մ18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ 2022 թվականին տղաների և աղջիկների մինչև 16 տարեկան Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ:

  • Կիսվել: