շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Մեսսիի հոր հետ

«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Մեսսիի հոր հետ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս չի վերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է լրագրող Գիլյեմ Բալագեն։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջերս հանդիպել է Մեսսիի հոր հետ, բայց միայն քննարկելու, թե ինչպես պետք է ապագայում արտահայտել հարգանքը Լիոնելի նկատմամբ: Մեսսին առայժմ «Բարսելոնայից» ոչ մի առաջարկ չունի. նրա վերադարձը չի ակնկալվում։

Լա Լիգան ամեն դեպքում դեմ կլինի Մեսսիի հնարավոր տրանսֆերի ֆինանսավորմանը՝ ակումբի մեկ այլ հատվածը վաճառելու գնով: Լիգայի առաջնահերթությունը «Բարսելոնայի» 200 միլիոն դոլար պարտքի կրճատումն է»,- Բալագեի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

  • Կիսվել: