շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակ

Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակ

Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին․ «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային», գրում է armsport.am-ը:

Հանդիպումն ավարտվեց Հանսի Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի ընկավ Քրիստիան Ստուանին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Լամին Յամալը, մեկական անգամ աչքի ընկան Դանի Օլմոն և Պեդրին։ Խաղավերջին մոտ կարմիր քարտ ստացավ Ֆերան Տորեսը։

Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 100 տոկոսանոց արդյունք և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով իր ակտիվում 15 միավոր։

«Ժիրոնան» 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։

 

  • Կիսվել: