շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բարսելոնան դիտարկում է Ռեալ Սոսյեդադի մարզչին թիմ հրավիրելու տարբերակը

Բարսելոնան դիտարկում է Ռեալ Սոսյեդադի մարզչին թիմ հրավիրելու տարբերակը

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Բարսելոնան» կապի մեջ է եղել «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլի շրջապատի հետ: Այս հայտնում է El Chiringuito-ն, փոխանցում է armsport.am-ը:

Երեկ՝ հունվարի 27-ին, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։ Սակայն ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացի մասնագետից և նրան փոխարինող է փնտրում։

Հիշեցնենք, որ Ալգուասիլը «Ռեալ Սոսյեդադը» մարզում է 2018 թվականից։ Ներկայումս 52-ամյա մասնագետի թիմը Լա լիգայի 22 տուրից հետո վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։

  • Կիսվել: