չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Պեդրիի հետ

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Պեդրիի հետ

«Բարսելոնան» ցանկանում է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրիի հետ։ Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ եւ քննարկել համագործակցության երկարաձգումը, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Պեդրին 2020-ին «Լաս Պալմասից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 2 գոլ։

  • Կիսվել: