երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը. ԵԱ

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը. ԵԱ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրել է ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ ըմբիշների կազմը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 8 ըմբիշներ՝ (57 կգ) Մանվել Խնձրցյանը, (61 կգ) Արսեն Հարությունյանը, (65 կգ) Վազգեն Թևանյանը, (70 կգ) Արման Անդրեասյանը, (74 կգ) Հրայր Ալիխանյանը, (79 կգ) Արման Ավագյանը, (86) կգ Մուշեղ Մկրտչյանը և (97կգ) Սերգեյ Սարգսյանը:

 
 

  • Կիսվել: