ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր մրցահարթակ դուրս կգա ևս 2 հայ ծանրորդ. երիտասարդական ԱԱ

Այսօր մրցահարթակ դուրս կգա ևս 2 հայ ծանրորդ. երիտասարդական ԱԱ

Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա ևս 2 հայ ծանրորդ: Մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանը և 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:

Նշենք, որ Միլենան այս առաջնությունում միակ աղջիկն է, որը ներկայցնում է Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Հայաստանն արդեն ունի 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե։

  • Կիսվել: