շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր մրցագորգ կմտնի մեր երկրորդ հնգյակը

Այսօր մրցագորգ կմտնի մեր երկրորդ հնգյակը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը մրցեցին Հայաստանի  հինգ ներկայացուցիչներ:  Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ/, Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ / և Դավիթ Օվասապյանը / 130 կգ / ձախողվեցին և ձեռնունայն կվերադառնան հայրենիք: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Նախնական փուլերում երեք հաղթանակ տանելուց հետո,  կիսաեզրափակիչ մտավ Կարապետ Չալյանը / 77 կգ /: Ավաղ, եզրափակիչի համար պայքարում գյումրեցին տանուլ տվեց մրցակցին և այսօր կմրցի «բրոնզի» համար գոտեմարտում:

Այսօր` փետրվարի 11 ին, ասպարեզ կմտնի մեր երկրորդ հգյակը․ Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Կարեն Ասլանյանը / 67կգ /, Մարխաս Ամոյանը / 72 կգ / , Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ /  և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:

 

  • Կիսվել: