ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր կկայանա Եվրո-2024-ի վիճակահանությունը

Այսօր կկայանա Եվրո-2024-ի վիճակահանությունը

Այսօր գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։

ArmSport.am-ի փոխանցմամբ՝ վիճակահանությունը կմեկնարկի ժամը 14։00-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։

Վիճակահանությանը մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում:

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին 3 մասնակիցները կորոշվեն 2024 թ. մարտին կայանալիք հատուկ փլեյ-օֆֆ-ի ժամանակ։

Մրցաշարն ընդունող Գերմանիայի հավաքականը չի մասնակցի որակավորման փուլին, որին միանգամից շնորհվել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

  • Կիսվել: