կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 8-րդ խաղափուլը. արդյունքներ

Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 8-րդ խաղափուլը. արդյունքներ

Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 8-րդ խաղափուլը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:   
 
Պատանիների առաջնությունում հայ շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Ռուդիկ Մակարյանը ունեն 6.5 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը Նոգերբեկ Կազիբեկի և Կարդոսո Կարդոսո Խոսե Գաբրիելի հետ:
 
Աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանը ունի 6.5 միավոր և կես միավորով հետ է մնում միանձնյա առաջատար Դիվյա Դեշմուխից։
 
 Առաջնության ավարտին մնացել է 3 որոշիչ խաղափուլ:
 
 9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին։
 
 Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://www.chessfed.am/am/live/

  • Կիսվել: