երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 7 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը՝ 4.5 միավոր:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5.5 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Նույն տարիքային խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 5 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 3.5 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 4 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը ունի 4 միավոր: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3.5 միավոր:

  • Կիսվել: