կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավարտվեց աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը. արդյունքներ

Ավարտվեց աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը. արդյունքներ

Ավարտվեց աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

՛՛Հայ շախմատիստների արդյունքները 5 խաղափուլից հետո՝

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 3.5 միավոր

Տիգրան Պետրոսյան՝ 3 միավոր

Շանթ Սարգսյան՝ 3 միավոր

Մանուել Պետրոսյան՝ 3 միավոր

Սամվել Տեր-Սահակյան՝ 2.5 միավոր

Հայկ Մարտիրոսյան՝ 2 միավոր

Էմին Օհանյան՝ 1.5 միավոր

Մամիկոն Ղարիբյան՝ 1.5 միավոր

Տիգրան Հարությունյան՝ 1 միավոր

Առաջնության 3-րդ խաղափուլում Տիգրան Պետրոսյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Խաղը 39-րդ քայլին ավարտվել է Կառլսենի հաղթանակով:

Հայ շախմատիստուհիների արդյունքները 4 խաղափուլից հետո՝

Էլինա Դանիելյան՝ 2.5 միավոր

Սուսաննա Գաբոյան՝ 2 միավոր

Մարիամ Մկրտչյան՝ 1 միավոր

Նշենք, որ տղամարդկանց առաջնությունը անցկացվում է 13 խաղափուլով, իսկ կանանցը՝ 11՛՛ը,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: