շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավանեսյանը դուրս է եկել Լոզանի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ավանեսյանը դուրս է եկել Լոզանի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթացող WTA 250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ, գրում է Armsport-ը։ 

2-րդ տուրում աշխարհի 68-րդ ռակետ Ավանեսյանը հաղթեց WTA-ի դասակարգման աղյուսակում 217-րդ տեղը զբաղեցնող ֆրանսուհի Քլոե Պակեին։

2 ժամ 18 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 2:6, 7:5, 6:1 հաշվով՝ հօգուտ Էլինայի։

Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ջուլիա Ռիերան կամ իտալուհի Էլիզաբետա Կոկիարետոն:

  • Կիսվել: